Ծառայություններ

«Լյուքս Բաս Արմենիա» ընկերությունն առաջարկում է ցանկացած դասի 4-54 տեղանոց տրանսպորտային միջոցներ` հետևյալ ծառայությունների իրականացման համար.

  • ՏՈւՐԻԶՄ

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Վրաստանի տարածքով ամենօրյա և գիշերակացով կազմակերպվող բազմաբնույթ տուրիստական միջոցառումների համար (էկոտուրիզմ, խոհանոցային տուրիզմ, լեռնային տուրիզմ, ագրոտուրիզմ, առողջարանային տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ, քրիստոնեական տուրիզմ և այլն): Մեր փորձառու և որակավորված վարորդները անվտանգ կիրականացնեն ուղևորափոխադրման ծառայությունները տարվա բոլոր եղանակներին` զբոսաշրջային խմբերի և անհատ զբոսաշրջիկների համար: Անհրաժեշտության դեպքում կարող ենք օգնել գիդ ուղեկցողի ծառայությամբ։

  • ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈւՄ

Դուք պատրաստվում եք ընդունել բարձրաստիճան հյուրերի, նշանավոր և ճանաչված մարդկանց, աստղերի, հանրաճանաչ երաժշտական խմբերի կամ պարային համույթների, և մտահոգված եք ինչպես կազմակերպել նրանց տեղափոխման հարցերը: Վստահելով մեր կազմակերպությանը դուք այլևս կլինեք անհոգ, քանի որ նման իսկ դեպքերում տրամադրում ենք բարձրակարգ և հարմարավետ փոխադրամիջոցներ (սեդան, մինիվեն, մինիբուս և ավտոբուս)` բարեկիրթ և կոկիկ համազգեստով վարորդներով: Մեր աշխատակիցները պատշաճ կարգով կդիմավորեն օդանավակայանում Ձեր հյուրերին ճիշտ ժամանակին և ապահով կտեղափոխեն նախապես պատվիրված վայր: Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հյուրի համար կարող եք պատվիրել անհատական ծառայություն Ձեր իսկ նախընտրած փոխադրամիջոցով։ Մեր փորձառու վարորդները կիրականացնեն Ձեր պատվիրած ուղևորափոխադրման ծառայություններն անվտանգ և ապահով։

  • ԷՔՍԿՈւՐՍԻԱՆԵՐ

Ինչպես հայտնի է, բուհերի, դպրոցների, կրթական այլ հաստատությունների պատվերով Հայաստանում և Արցախում էքսկուրսիաներն անցկացվում են հիմնականում արձակուրդների ընթացքում և օրացուցային տարվա յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև ոչ աշխատանքային և հանգստյան օրերին: Հիմնական այցելությունների վայրերն են տեսարժան վայրեր, մշակութային օջախներ, պատմական վայրեր, պատկերասրահներ, թանգարաններ, հանգստյան գոտիներ, զբոսայգիներ և այլն: Միաժամանակ, էկսկուրսիա ցանկանում են նաև օտարերկրյա հյուրերն ու զբոսաշրջիկները, որոնց համար (անհատական կամ խմբակային) տրամադրվում են համապատասխան տրանսպորտային միջոցներ՝ կախված նրանց քանակից (4 տեղանոց սեդան, 8 տեղանոց մինիվեն, 18 տեղանոց մինիբուս կամ մինչև 54 տեղանոց ավտոբուս

  • ԱՄԵՆՕՐՅԱ ՓՈԽԱԴՐՈւՄՆԵՐ

Ամենօրյա փոխադրման ծառայություններն իրականացվում են թե ավտոբուսներով, թե միկրոավտոբուսներով, թե մինիվենով ու թեթև մարդատար սեդան փոխադրամիջոցով դեպի դպրոցներ, վարժարաններ. մանկապարտեզներ, կրթահամալիրներ ու աշխատավայրեր: Ցանկության դեպքում կարող եք պատվիրել անհատական կամ ընտանեկան ամենօրյա փոխադրումներ՝ Ձեր իսկ նաընտրած տրանսպորտային միջոցով։ Ծառայությունն իրականացվում է նախապես համաձայնեցված գրիաֆիկի համաձայն։ Մեքենան մոտենում է նախատեսված վայր ճիշտ ժամանակին և փոխադրում նշանակման վայր։