«Լյուքս Բաս» տրանսպորտային ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում երկար տարիներ իրականացնելով անհատական և խմբակային ուղևորափոխադրման ծառայություններ, ձեռք է բերել վստահություն և վայելում է հարգանք տարբեր բնագավառի հաճախորդների շրջանակում, ինչպիսիք են`
Համագործակցելով մի շարք խոշոր կազմակերպությունների հետ, իրականացրած տարբեր բնույթի միջոցառումների համար ապահովելով բարձրորակ ուղևորափոխադրման ծառայություններ, «Լյուքս Բաս» ընկերությունն արժանացել է լավագույն գնահատականի:
Մեզ համար կարևորագույն խնդիրը անվտանգ և ապահով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումն է ցանկացած հաճախորդի համար:
«Լյուքս Բաս» ընկերությունն առաջարկում է ցանկացած դասի 4-54 տեղանոց տրանսպորտային միջոցներ` հետևյալ ծառայությունների իրականացման համար.
Հայաստանի և Վրաստանի տարածքով ամենօրյա և գիշերակացով կազմակերպվող բազմաբնույթ տուրիստական միջոցառումների համար (էկոտուրիզմ, խոհանոցային տուրիզմ, լեռնային տուրիզմ, ագրոտուրիզմ, առողջարանային տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ, քրիստոնեական տուրիզմ և այլն):
Դուք պատրաստվում եք ընդունել բարձրաստիճան հյուրերի, նշանավոր և ճանաչված մարդկանց, աստղերի, հանրաճանաչ երաժշտական խմբերի կամ պարային համույթների, և մտահոգված եք ինչպես կազմակերպել նրանց տեղափոխման հարցերը: Վստահելով մեր կազմակերպությանը դուք այլևս կլինեք անհոգ։
Ինչպես հայտնի է, բուհերի, դպրոցների, կրթական այլ հաստատությունների պատվերով Հայաստանում և Վրաստանում էքսկուրսիաներն անցկացվում են հիմնականում արձակուրդների ընթացքում և օրացուցային տարվա յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև ոչ աշխատանքային և հանգստյան օրերին:
Ամենօրյա փոխադրման ծառայություններն իրականացվում են թե ավտոբուսներով, թե միկրոավտոբուսներով, թե մինիվենով ու թեթև մարդատար սեդան փոխադրամիջոցով դեպի դպրոցներ, վարժարաններ, մանկապարտեզներ, կրթահամալիրներ ու աշխատավայրեր:
| Ուղղություն | Սեդան (1-3) | Մինիվեն (4-7) | Մինիբուս (8-20) | Ավտոբուս (21-50) |
|---|---|---|---|---|
| Երևան ⇄ Զվարթնոց (EVN) | 8,000 ֏ | 15,000 ֏ | 25,000 ֏ | 60,000 ֏ |
| Երևան ⇄ Շիրակ / Գյումրի (LWN) | 30,000 ֏ | 45,000 ֏ | 75,000 ֏ | 160,000 ֏ |
| Երևան ⇄ Թբիլիսի (TBS) | 60,000 ֏ | 85,000 ֏ | 175,000 ֏ | 360,000 ֏ |
| Ուղղություն | Սեդան (1-3) | Մինիվեն (4-7) | Մինիբուս (8-20) | Ավտոբուս (21-50) |
|---|---|---|---|---|
| Շրջայց Երևանում (Երևան Սիթի տուր) | 20,000 ֏ | 35,000 ֏ | 45,000 ֏ | 70,000 ֏ |
| Երևան-Էջմիածին-Զվարթնոց տաճար-Երևան | 20,000 ֏ | 35,000 ֏ | 45,000 ֏ | 70,000 ֏ |
| Երևան-Էջմիածին-Սարդարապատ-Երևան | 30,000 ֏ | 45,000 ֏ | 65,000 ֏ | 120,000 ֏ |
| Երևան-Մուղնի-Սաղմոսավանք-Հովհաննավանք-Երևան | 30,000 ֏ | 45,000 ֏ | 65,000 ֏ | 120,000 ֏ |
| Երևան-Ամբերդ-Երևան | 35,000 ֏ | 55,000 ֏ | 65,000 ֏ | 130,000 ֏ |
| Երևան-Գյումրի-Երևան | 40,000 ֏ | 60,000 ֏ | 85,000 ֏ | 160,000 ֏ |
| Երևան-Գառնի-Գեղարդ-Երևան | 20,000 ֏ | 35,000 ֏ | 75,000 ֏ | 130,000 ֏ |
| Երևան-Ծաղկաձոր-Երևան | 25,000 ֏ | 45,000 ֏ | 75,000 ֏ | 130,000 ֏ |
| Երևան-Սևանավանք-Երևան | 30,000 ֏ | 60,000 ֏ | 90,000 ֏ | 140,000 ֏ |
| Երևան-Դիլիջան-Հաղարծին-Գոշավանք-Երևան | 45,000 ֏ | 70,000 ֏ | 110,000 ֏ | 150,000 ֏ |
| Երևան-Խոր Վիրապ-Նորավանք-Երևան | 45,000 ֏ | 70,000 ֏ | 110,000 ֏ | 150,000 ֏ |
| Երևան-Ջերմուկ-Երևան | 50,000 ֏ | 75,000 ֏ | 120,000 ֏ | 190,000 ֏ |
| Երևան-Տաթև-Երևան | 90,000 ֏ | 110,000 ֏ | 180,000 ֏ | 350,000 ֏ |